Միջազգային քոնսալթինգային Mercer ընկերությունը կազմել է բնակվելու համար լավագույն քաղաքները:
Այս տարի ընկերությունը համեմատել է 231 քաղաք: Վարկանիշը կազմելու ժամանակ հաշվի են առնվել տնտեսական, քաղաքական և սոցիալական պայմանները, տրանսպորտի, սննդի որակը, կրթության և բժշկության մակարդակը:
Առաջին տեղում է Վիեննան, երկրորդում` Ցյուրիխը, իսկ երրորդ հորիզոնականում է Վանկուվերը:
Լավագույն տասնյակում են ներառվել Մյունխենը, Օքլենդը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Կոպենհագենը, Ժնևը և Բազելը:
Մոսկվան 167-րդ տեղում է: