Հունիսի 29-ին Արցախի ԱԻՊԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական 2 ջոկատով շարունակվում են Հադրութի շրջանում և Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի ուղղությամբ:
- Զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Վարանդայի շրջանում
- Փրկարարական 1 ջոկատով կշարունակեն աճյուններ որոնել Վարանդայի շրջանում
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․
«Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը երեկոյան կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 28-ը որոնումների ընթացքում հայտնաբերվել և տարհանվել է 1586 աճյուն»։
