Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր՝ հուլիսի 22-ին, շարունակվում են Մատաղիսում։
Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը։
Նշվում է, որ աշխատանքներին մասնակցում է փրկարարական մեկ ջոկատ։
Արդյունքների մասին ԱԻՊԾ-ը հավելյալ տեղեկություն կտրամադրի։
Ըստ աղբյուրի՝ զինադադարից հետո առայսօր Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1604 աճյուն։