fbpx
Աշխարհ

Որոշ մշակութային գործեր դեռ մնացել են Աստվածամոր տաճարի ներսում` հրդեհից առաջացած դժվարությունների պատճառով

Դեռ մի քանի նկարներ և այլ թանկարժեք իրեր մնացել են Փարիզի Աստվածամոր տաճարի ներսում, քանի որ մասնագետները դժվարանում են հանել դրանք հրդեհից առաջացած հետևանքների պատճառով: Այս մասին հայտնել է France Info ռադիոալիքը:

«Մասնագետները ճանապարհ են փնտրում դրանց հասնելու», – ասել է պատմական արժեքների պահպանման նախագծերի համակարգող Ժյուդիտ Կագանը, ով նաև նշել է, որ արվեստի գործերի մեծ մասն այս պահին գտնվում է տարբեր վայրերում, այդ թվում և Լուվրում:

Ավելի վաղ Ֆրանսիայի իշխանությունը պլանավորել էր դուրս բերել բոլոր թանկարժեք իրերը տաճարից մինչև ուրբաթ: Հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը սկսվել է ապրիլի 15-ի երեկոյան, որն ամբողջությամբ հաջողվել է հանգցնել միայն հաջորդ առավոտ: Ըստ նախնական տվյալների, հրդեհի պատճառը տաճարի ներսում ընթացող շինարարական աշխատանքներն են եղել: Ֆրանսիայի իշխանությունը և գործարարները, հասարակական կազմակերպությունները, պատմական հուշարձանների պահպանման  կառույցները շատ արագ ձեռնամուխ են եղել տաճարի վերականգնման աշխատանքներին: Օգնության առաջարկներ են եղել նաև Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և այլ երկրներից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ