Յուվենտուսը որոշում է կայացրել Մորատայի ապագայի վերաբերյալ

Հարձակվող Ալվարո Մորատան, ով վարձավճարով հանդես է գալիս «Յուվենտուսում», կվերադառնա Մադրիդի «Ատլետիկո»։

Ինչպես հայտնում է Marca-ն, «Յուվենտուսը» չի գնի իսպանացու ամբողջական տրանսֆերը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մորատան ցանկանում է մնալ «Յուվենտուսում», եթե իտալական ակումբը վճարի 35 միլիոն եվրո նրա տրանսֆերի դիմաց, սակայն այդ գումարը չափազանց մեծ է թուրինցիների համար։

Ըստ աղբյուրի՝ Ալվարո Մորատան ներառված չէ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի ծրագրերում։ Մադրիդցիների հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ։

Ամենաթարմ