Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է հեռանալ իր թիմից հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Լրագրող Բեն Ջեյքոբսի խոսքերով՝ 2023 թվականին սերբ ֆուտբոլիստի հեռանալը «Յուվենտուսից» միանգամայն իրական է թվում։
Ֆուտբոլիստը լիովին գոհ չէ, թե ինչպես է իր կարիերան զարգանում բյանկոներիների ճամբարում և ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։ Այս մրցաշրջանում նա դարձել է 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Վլահովիչը «Յուվենտուսին» է միացել մեկ տարի առաջ: Ակումբը «Ֆիորենտինայի» խաղացողի համար վճարել է 82 միլիոն եվրո, ինչը Դուշանին դարձնում է «ծեր սենյորայի» պատմության չորրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։