fbpx
Սպորտ

Մեսսին որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ

Լիոնել Մեսսին չի հեռանա ՊՍԺ-ից 2023 թվականի ամռանը.

Ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հանդիպել է հարձակվողի հոր հետ ԱԱ 2022-ի ժամանակ։ Հանդիպման ընթացքում բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Մեսսին ևս մեկ մրցաշրջան կանցկացնի ակումբում։

Ըստ Relevo-ի՝ Մեսսին երբեք մոտ չի եղել «Բարսելոնա» վերադառնալուն, քանի որ ակումբից առաջարկներ չեն եղել:

Առաջին քայլը պետք է լիներ Լապորտայի զանգը և ներողությունը, բայց դա այդպես էլ տեղի չի ունեցել։ Ֆուտբոլիստի հարաբերությունները Բարսելոնայի նախագահի հետ մնում են լարված։ Մեսսին կարծում է, որ Լապորտան իրեն օգտագործել է որպես քարոզարշավի գործիք:

Բացի այդ, Մեսսին 2022 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո մտադիր է պայքարել նաև Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար։ ՊՍԺ-ի նախագիծը նրան ավելի համոզիչ է թվում, քան «Բարսելոնայինը»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ժոան Լապորտան ցանկանում է քննարկել Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնա» վերադարձի հարցը։ Արգենտինացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ