fbpx
Քաղաքականություն

Ազատության ու ազատ արտահայտվելու օրինակը փոխանցվում է որպես դրական էներգիա

Ոմանք կմտածեն, թե մարդաշատ հանրահավաքի պտուղները սեփականաշնորհելու անհագուրդ ցանկություն է տիրում, կամ սակավամարդ հավաքից ընկրկելու են մարդիկ: Մեղքն իրենց գլուխը:

Ես հավատում եմ խոսքի ուժին ու բարձր արժեհամակարգին, որը թույլ է տալիս պահել սկզբունքներն ու խոստումները: Երբեք չպետք է վերածվի վեհամբարձ երևույթի, երբ տասնյակ հազարավոր հավաքների առջևից է գնում մարդը, և երբեք չպետք է վախենա միայնակ ասելիքն ասելուց ուղիղ հասցեատերերին:

Հավատում եմ, որ ազատության ու ազատ արտահայտվելու օրինակը փոխանցվում է որպես դրական էներգիա: Ուղղակի ոմանք չեն կարող դա ընկալել: Այդ փոխանցվող էներգիան կարող է ու տապալելու է զսպումները, երբ համերաշխության ձեռքը մերժվում է չարության մտքերից:

Պինդ եղեք, սիրելի համաքաղաքացիներ: Երբեք չհավատաք ձեզ տևական ժամանակ թմբիրի մեջ պահողներին, չհանձնվեք այն կեղծ շղարշին, որ ձեզ են հրամցնում, զսպում կամ հոգնացնում և դուք կլինեք Հաղթողները:

Նարեկ Այվազյան

Azat.tv մեդիանախաձեռնության հիմնադիր

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ