Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը կիսապաշտպանության գիծն ուժեղացնելու համար նոր տարբերակներ է նտրում: Այս մասին հաղորդում է Goal.com-ը:
Նշվում է, որ իսպանական ակումբը մտադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիր կնքել «Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի հետ: «Ռեալը» պատրաստ է երիտասարդ հոլանդացու տրանսֆերի դիմաց ամստերդամյան կողմին վճարել 60 մլն եվրո:
Նշենք, որ Վան դե Բեկը նախորդ մրցաշրջանում դարձել էր 17 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: