Եվրոպական հեռարձակողների միությունը և BBC-ն հաստատել են, որ «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն անցկացվելու է Միացյալ Թագավորությունում` ուկրաինա։ Այս մասին գրում է մրցույթի պաշտոնական՝ Eurovision.tv կայքը։ Այսպիսով, «Եվրատեսիլի» հյուրընկալման պարտավորությունները ստանձնելու է բրիտանական BBC-ն։
«Եվրատեսիլ 2022»-ի հաղթող երկիրը՝ Ուկրաինան, մրցույթի մեծ հնգյակի երկրների հետ միասին (որոնց թվում է նաև Մեծ Բրիտանիան), ելույթ է ունենալու միամգամից եզրափակիչ համերգին։
Նշվում է, որ Ուկրաինայում մրցույթը չանցկացնելու որոշումն ընդունվել է՝ ելնելով անվտանգության կանոններից։