Մադրիդի «Ռեալ»-ի ու Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը ասել է, որ «Ոսկե գնդակ»-ի հանձնման այժմյան ձևափաչը իդեալական չէ:
«Դժվար է ասել՝ ով է արժանի «Ոսկե գնդակ»-ին: Նախորդ մրցաշրջանում լավագույն պաշտպանը Վիրջիլ վան Դեյկն էր:
Կարծում եմ՝ այն պետք է շնորհվի յուրաքանչյուր խաղային դիրքի համար՝ դարպսապահի, պաշտպանի, կիսապաշտպանի ու հարձակվողի»,- իր թվիթերյան էջում գրել է Կասիլյասը:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ»-ը տրվումէ դեկտեմբերի սկզբին: Նախորդ տարի մրցանակին արժանացել էր «արքայական» ակումբի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:
