ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է.
«Նախարարության ոսկե մեդալներ՝ հերոսների դպրոցներին
Այսօր որոշում եմ կայացրել Արցախի ազգային 5 նոր հերոսների մեջ քաղաքացիական բարձր պատասխանատվություն և հայրենասիրություն սերմանելու ու հանուն Հայրենիքի անձնազոհության որակներ փոխանցելու համար վաղը նշվող հոկտեմբերի 5-ին նշվող Ուսուցչի օրվա առիթով հերոսների դպրոցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալներով:
Արցախի հերոսներ.
Դավիթ Լյովայի Գրիգորյանը՝ սեպտեմբերի 27-ից խոցել է 15 տանկ և 1 ՀՄՄ,
– Էդգար Էդվարդի Մարկոսյանը՝ Թալիշի ուղղությամբ խոցել է 10 տանկ,
– Յուրա Հայկարամի Ալավերդյանը՝ 9 տանկ և 1 միավոր ավտոտեխնիկա,
– Գնդապետ Կարեն Շահենի Շաքարյանը, որը մարտնչում է առաջին ազատամարտից,
– Դավիթ Վանիկի Ղազարյանը՝ հետմահու, վարել է մարտը` ոչ մի քայլ հետ սկզբունքով»:
https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158725665093501