fbpx
Տնտեսություն

Ոսկերչության ոլորտի հայկական առաջատարները մասնակցել են միջազգային ցուցահանդեսի

Սեպտեմբերի 25-ից Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է JUNWEX ոսկեգործության և ժամագործության միջազգային բրենդերի քառօրյա ցուցահանդեսը, որին մասնակցել է ոլորտի առաջատար հայկական 6 ընկերություն։

Ցուցահանդեսը ոլորտի առանցքային միջոցառումներից է, որին մասնակցող ավելի քան 500 ընկերությունները ցուցադրում են իրենց նորագույն արտադրանքը և փոխգործակցության եզրեր որոնում սպառման շուկաների գործընկերների հետ։

Ցուցահանդեսին Հայաստանի պատվիրակության մասնակցությունը համակարգող «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Նավասարդյանը, ամփոփելով ցուցահանդեսի արդյունքները, նշել է. «Շատ ուրախ էինք տեսնել ոլորտի այս կարևորագույն միջոցառմանը հայկական պատվիրակության ներկայացուցիչներին, որոնք իրենց ինքնատիպ արտադրանքով զբաղեցնում են յուրահատուկ նշաձող այս տարածաշրջանային առանցքային շուկայում։ Մասնակից ընկերությունները ընդլայնեցին համագործակցությունը ավանդական գործընկերների հետ, ինչպես նաև ստեղծեցին նոր գործնական կապեր թիրախային շուկաների գործընկերների հետ»։

Ցուցահանդեսին հայկական ընկերությունների մանակցությունը համակարգվել է Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցության 2019թ․ ծրագրի շրջանակում, «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ կողմից։ Վերջինիս ընտրությունը կատարվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հայտարարված մրցույթի արդյունքում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ