Հասարակություն
14:58 11/12/2018

«Աղքատության նվազեցման և վերացման միակ գրավականն արտադրությունն է»,- Սրբուհի Ղազարյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական՝ Սրբուհի Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է՝


ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻԱԿ ԳՐԱՎԱԿԱՆՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ Է
Ի՞նչն ավելին կարող է երջանկացնել մարդուն իր աշխատանքում, քան ամիսների աշխատանքի պտուղը: 
Ամեն ինչ սկսվեց ՀՀ վարչապետի հուլիսին Սյունիքի մարզ կատարած առաջին աշխատանքային այցից, որտեղ սյունեցիները խնդրել էին վարչապետին բրդի մթերման կետեր ստեղծել, քանի որ բուրդը մարզում թափվում է որպես թափոն: 
ՀՀ վարչապետից ստացված հանձնարարականից հետո սկսվեց խորհրդային միության վաղեմի բրդյա հսկա տեքստիլի ինդուստրիան գրեթե զրոյից վերականգնելու առաջին քայլերը և ամբիցիոզ պլանների իրագործումը: 
Եվ այժմ երջանիկ եմ ազդարարել առաջին՝ նոր ստեղծվող բրդի վերամշակման արտադրամասի մասին: 
Ինչպես ՀՀ վարչապետի պաշտոնակատար պարոն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Գորիսում նախընտրական քարոզարշավի ժամանակ, ամիսներ անց Գորիսի, վաղեմի այս արտադրական կառույցում, այժմ վթարայնության աստիճան ունեցող այս շենքում, կգործարկվի բրդյա երկարաճիտ կոշիկների արտադրության ցիկլը: Շենքը կամրացվի և կվերանորոգվի, և ուր մեր հայրենակիցը ՌԴ-ից Հայաստան կտեղափոխի արտադրական հոսքագծերը, և այժմյան համարյա փլատակները կվերածվի աշխատավայրի, իսկ տարածքը կլցվի մարդկային շարժով և տաքությամբ: 
Սպասեք այլ՝ նմանատիպ լուրերի !!! 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ