Ոսկու գինն ուրբաթ առավոտյան աննշան իջնում է՝ մեկ տրոյական ունցիան 1 810 դոլարի մակարդակում, վկայում են աճուրդների տվյալները։ Մեկ օր առաջ ոսկին թանկացել էր 3,5 տոկոսով՝ դոլարի թուլացման ֆոնին։
Ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 4,5 դոլարով կամ 0,25 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 810,7 դոլար։ Արծաթի մարտյան ֆյուչերսն էժանացել է 0,08 տոկոսով՝ մեկ ունցիան 22,823 դոլար։