fbpx
Առողջապահություն

Սննդաբանը խորհուրդ է տալիս կաթնաշոռ և ոսպ ուտել նիհարելու համար

Նիհարելու համար հարկավոր է կաթնաշոռ, սպանախ և ոսպ ուտել, հայտնում է սննդաբան Մայքլ Մոսլին։ Բժշկի նոր տեսությունը ներկայացրել է Daily Mirror-ը:

Մոսլին բացատրել է, որ նախընտրում է կենտրոնանալ ոչ թե դիետայի ընթացքում արգելված մթերքների վրա, այլ նրանց վրա, որոնք կարելի է և պետք է օգտագործել։ Մասնագետը հավելել է, որ պետք է ընտրություն կատարել նյութափոխանակությունը բարելավող և օրգանիզմը հագեցնող սննդի օգտին։ Նրա խոսքով՝ սպիտակուցներով, բջջանյութերով և օգտակար ճարպերով հարուստ մթերքները նաև օգնում են նիհարել և նվազեցնել ուտելու ցանկությունը:

Նիհարելուն նպաստող ի՞նչ մթերքներ է խորհուրդ տալիս սննդաբանը.

Ձու
Նուշ
Հավի կրծքամիս
Տավարի անյուղ միս
Հունական յոգուրտ
Տոֆու պանիր
Կաթնաշոռ
Ոսպ
Սպանախ
Կինոա

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ