Փետրվարի 12-ին, ժամը 14.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Աճեմյան փողոցից բերման է ենթարկվել 40-ամյա Աղասի Հ.-ն, որը փետրվարի 11-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 177 հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով: