fbpx
Իրավական

Ոստիկանության Ապարանի բաժնի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Չարենցավանում

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզների և ՊՊԾ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 1-ին, ժամը 11.40-ին, Չարենցավան քաղաքի Եսայան փողոցից ոստիկանության Չարենացավանի բաժին բերման է ենթարկվել 59-ամյա Յուրի Հ.-ն, որը 2018թ. դեկտեմբերի 10-ից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ