Այսօր՝ փերվարի 18-ին, տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի հերթական նիստը։
Նիստի ժամանակ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Ոստիկանության մասին օրենքի մի դրույթ։
Նշենք, որ քննվում էր ՀՀ Վարչական դատարանի դիմումի հիման վրա Ոստիկանությունում ծառայության մասին ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի՝ ոստիկանության ծառայողի կրոնական կազմակերպության անդամ լինելու արգելքի մասով սահմանադրության համապատասխանության հարցը։
Այսօրվա նիստի ներկա չէր ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը։
Նիստին մասնակցում էին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ԱԺ ներկայացուցիչ։

