fbpx
Իրավական

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը կհանդիպի Արագածոտնի մարզի բնակիչներին

ՀՀ ոստիկանության պետի՝ քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը հաստատելու մասին հրամանի պահանջների համաձայն՝ ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում կազմակերպվում է տվյալ մարզի բնակիչների ընդունելություն, որը ՀՀ ոստիկանության պետի անունից իրականացնում է ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Նունե Մանուկյանը:

Ընդունելության ընթացքում քաղաքացիները կարող են ներկայացնել ՀՀ ոստիկանության իրավասությանը վերաբերող ցանկացած բողոք, այդ թվում ոստիկանության ծառայողների դեմ, ինչպես նաև դիմում կամ առաջարկություն, որոնք ընդունելությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կողմից կդառնան քննարկման առարկա:

Ի կատարումն ՀՀ ոստիկանության պետի հիշյալ հրամանի՝ 02.07.2019 թ. ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում նախատեսվում է կազմակերպել մարզի բնակիչների ընդունելություն:

Ընդունելության համար Արագածոտնի մարզի բնակիչները 02.07.2019 թ. ժամը 11:00-ից սկսած կարող են ներկայանալ Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի 1 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության վարչական շենք:

Ընդունելության համար քաղաքացիները կարող են նախապես հերթագրվել՝ զանգահարելով 011-57-45-43 հեռախոսահամարով:

Գրում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ