fbpx
Կառավարություն

Վահե Ղազարյանը ներկայացրեց ոստիկանության պետի առաջին տեղակալին ու շտաբի պետին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ Ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսօր` հուլիսի 9-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ներկայացրեց ոստիկանության պետի նորանշանակ առաջին տեղակալին ու շտաբի պետին:

«Հուլիսի 9-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին։

Արամ Հովհաննիսյանը ոստիկանության համակարգում է 1990 թվականից, զբաղեցրել է տարբեր պաշտոններ, մինչ այս` ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետն էր։

Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ հավաստիացնելով, որ առաջադրված ցանկացած խնդիր կիրականացվի պատասխանատվությամբ և արժանապատվորեն:

Ոստիկանության պետը ներկայացրեց նաև ոստիկանության շտաբի նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանին։

Արմեն Մկրտչյանը ոստիկանության համակարգում է 2003 թվականից, զբաղեցրել է տարբեր պաշտոններ, մինչ այս` ոստիկանության շտաբի պետի տեղակալն էր։

Արմեն Մկրտչյանը նույնպես շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ ինքը և ոստիկանության շտաբի ողջ անձնակազմը պատրաստ են կատարել օրենքով իրենց վերապահված բոլոր գործառույթները՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։

Ոստիկանության պետը շնորհավորելով նորանշանակ պաշտոնյաներին՝ անդրադարձավ ոստիկանության ծառայությանը։ Վահե Ղազարյանը նշեց, որ ոստիկանության գերխնդիրն այսօր նաև համավարակի դեմ պայքարն է։ Նա հանձնարարեց ակտիվացնել աշխատանքն այդ ուղղությամբ։ Անդրադարձավ նաև վերջերս հասարակական հնչողություն ստացած դեպքերին:

Քննարկվեց հանրապետության օպերատիվ իրավիճակը։ Տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ»,-ասվում է գրառման մեջ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ