ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Մալաթիայի բաժնի ծառայողներն ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքն են բացահայտել:
«Նոյեմբերի 4-ին քրեական հետախույզները Հրազդանի կիրճից, իր «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին Վիլնյուսի փողոցի 37-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 2 փաթեթ դեղնականաչավուն զանգված, իսկ մեքենայի զննությամբ ևս մեկ փաթեթ՝ նմանատիպ բուսական զանգվածով ու կաթուցիչ:
- Ոստիկանությունը ծառահատման դեպք է բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Դեղատների վրա ավազակային հարձակում իրականացնողը կին է եղել․ ՀՀ ոստիկանություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նշանակվել են փորձաքննություններ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

