fbpx
Իրավական

Ոստիկանությունը ծառահատման դեպք է բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ Գուգարքի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Վանաձորի անտառտնտեսության աշխատակիցների հետ, օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Եղեգնուտ գյուղի 62-ամյա մի բնակիչ գյուղի հարակից անտառում բենզասղոցով հատել է տարբեր տեսակի ու տրամաչափի մոտ 50 ծառ:

«Հոկտեմբերի 20-ին կասկածվողը բաժին հրավիրվեց։ Նա խոստովանել է, որ 5 օր առաջ Եղեգնուտ գյուղի հարակից անտառում մոտ 50 ծառ է ապօրինի հատել և թողել տեղում՝ հետագայում տեղափոխելու համար։

Փայտանյութն ի պահ է հանձնվել անտառապահին։

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Վնասի չափը պարզվում է:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,-ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ