Ոստիկանությունը գնացել է լրատվականում հրապարակված տեսանյութի հետքերով․ արդյունքները հայտնի են

Ամենադիտվածներ

«Newspress.am» լրատվական կայքէջում դեկտեմբերի 8-ին հրապարակվել էր «Աբովյան փողոցից ցուցարարներին բերման ենթարկեցին ոստիկանություն, ակցիան շարունակվեց փողոցի մայթին» վերտառությամբ տեսանյութ, ըստ որի՝ ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Աբովյան փողոցից քաղաքացիներին բերման ենթարկեցին:

Բացի այդ՝ մի քաղաքացի մատնացույց անեյով «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան՝ պնդում է, որ այն հարվածել է իր ավտոմեքենային:

Ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակված ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան վարել է ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողը, որը հիշյալ ավտոմեքենայով քաղաքացու ավտոմեքենային չի հարվածել և այն չի վնասել, ուստի ծառայողական քննության արդյունքները թողնվել են անհետևանք:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Ամենաթարմ