fbpx
Իրավական

Ոստիկանությունը պարգևավճարների մասին պարզաբանում է տարածել

ՀՀ ոստիկանությունն արձագանքել է սոցցանցում արված գրառումներից մեկին, որ վերաբերել է ոստիկանության համակարգում աշխատողներին տրվող պարգևավճարներին:

«Սոցցանցում օգտատերերից մեկը, հղում անելով ոստիկանությունում ծառայող ընկերոջը, ոստիկաններին տրվող պարգևավճարների մասին տեղեկատվություն է տարածել՝ նշելով, թե նախկինում համակարգում պարգևավճարները եղել են աշխատավարձի հարյուր տոկոսի չափով: Սա չի համապատասխանում իրականությանը և բացարձակ ապատեղեկատվությոն է:

Ոստիկանությունում վերջին տասնամյակներում երբեք կայուն պարբերականությամբ դրամական պարգևատրումներ, առավել ևս՝ աշխատավարձի հարյուր տոկոսով, չեն եղել:

Աշխատավարձի հարյուր տոկոսով պարգևատրում ոստիկանության համակարգում առաջին անգամ կատարվել է 2018 թվականի դեկտեմբեր ամսին և մինչ օրս դրամական պարգևատրումները կատարվում են հստակ պարբերականությամբ:

Կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին ու լրատվամիջոցներին՝ չճշտված ու հիմնազուրկ տեղեկություններով թյուրիմացության մեջ չգցել հանրությանը»,- տեղեկացնում են ոստիկանությունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ