Աշխարհ

Մենք ականատեսն ու զոհն ենք ամերիկյան ագահության. Իրանի պաշտպանության նախարար

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին անդրադարձել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի» շուրջ ստեղծված իրավիճակին:

«Ցավոք, Թրամփի օրոք ամերիկյան իշխանությունները դուրս եկան համաձայնագրից՝ ուշադրություն չդարձնելով միջուկային հարցերով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններին: Նրանք խոսում էին իրանական իշխանության ազդեցության մասին, հարևան երկրների հետ Իրանի հարաբերությունների մասին, բայց ոչ՝ միջուկային համաձայնագրի մասին:

Մենք ականատեսն ու զոհն ենք դարձել ամերիկյան ագահության: Բայց այստեղ դրական կողմեր էլ կան: Միջազգային հանրության մեծ մասը հասկացավ, որ ամերիկացիներն ընդամենը «քողարկվում են» միջուկային թեմայով, մինչդեռ նրանց իրական նպատակներն այլ են»,- ասել է նա:

Խաթամին նշել է, որ ԱՄՆ ղեկավարության երկերեսանիությունը ակնհայտ է դարձել ողջ աշխարհի համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ