Azat TV-ի մեդիանախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
2008 թվականի մարտի 1-ին` 13 տարի առաջ, տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները խորը և ցավոտ հետք թողեց մեր հանրապետության հանրային կյանքում:
Կատարված ոճրագործությունը խլեց առնվազն 10 մարդու կյանք, իսկ հազարավոր մարդիկ ենթարկվեցին բռնաճնշումների և ազատազրկումների։ Խարխլվեց սահմանադրական կարգը, որից տուժվեց հայ պետականությունը, պետության վարկանիշը։
Azat TV մեդիանախաձեռնության թիմը ցավակցում է հայ ժողովրդին, զոհվածների հարազատներին և ընկերներին։ Մաղթում ենք համերաշխություն, սեր ու կայունություն։
Հույսանք, որ Հայաստանում պատերազմից հետո տեղի ունեցող ներքաղաքական վայրիվերումները՝ լիցքավորված ատելության խոսքով ու բռնությունների կոչով, չեն վերաճի բախումների և մարտիմեկյան իրադարձություններն այլևս տեղ չեն գտնի մեր երկրում։
