Վրացական կողմը չի նպաստում ՌԴ-ի հետ երկխոսության կարգավորմանը․ Պեսկով

Ամենադիտվածներ

«Ռուսաստանում չեն կարող դրական ընկալել Վրաստանի ղեկավարության ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք կատարվել են ռուսատյացության ոգով: Մեր կարծիքով՝ նման գործողությունները չեն նպաստում հարաբերությունների կարգավորման հետագծին մեզ մոտեցնելուն»,- երկուշաբթի լրագրողներին ասել է Պեսկովը: Այս մասին հայտնել է РИА Новости-ն:

Հունիսի 20-ին Վրաստանի մայրաքաղաքում սկսվել էին բողոքի ցույցեր, ցուցարարները դեմ էին արտահայտվում Ուղղափառության միջխորհրդարանական ասամբլեայի նստաշրջանին ռուսաստանցի պատվիրակների մասնակցությանը:  Ցուցարարները գրավել էին խորհրդարանի շենքը, որտեղ Ռուսաստանի ներկայացուցիչներն էին: Հատուկ նշանակության ջոկատը ցրել էր հանրահավաքը, բայց մինչ այսօր ցույցերը շարունակվում են:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում բողոքի ցույցերի ֆոնին Ռուսաստանին «թշնամի» էր անվանել՝ հայտարարելով, որ Մոսկվան շահագրգռված է երկրի հասարակության պառակտմամբ: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նրա խոսքը ոչ պրոֆեսիոնալ էր որակել։

Հունիսի 21-ին Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով արգելել էր հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին Ռուսաստանից քաղաքացիների փոխադրումներ իրականացնել դեպի Վրաստան, տուրօպերատորներին և գործակալներին խորհուրդ էր տվել ուղեգրեր չվաճառել: Կառավարությանը հանձնարարվել էր ապահովել ռուսաստանցիների հայրենիք վերադարձը: Հունիսի 22-ին ՌԴ Տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, որ հուլիսի 8-ից կդադարեցվեն Ռուսաստանի տարածքում վրացական ավիաընկերությունների չվերթները: Վրացական վիճակագրության տվյալներով՝ անցյալ տարի Վրաստանում յուրաքանչյուր 5-րդ զբոսաշրջիկը (21 տոկոսը) Ռուսաստանից էր:

 

Ամենաթարմ