Վրացական խաղալիքների փոքր կազմակերպությունը մեծ կարևություն ունի

Ամենադիտվածներ

Թբիլիսիի Dadari կազմակեպությունը շատ ավելին է, քան պարզապես խաղալիքների կազմակերպություն: Ֆիրմայի 7 աշխատակիցներից 3-ը մտավոր խնդիրներ ունեն՝ կապված սովորելու հետ: Կազմակերպության ամբողջ արտադրանքը համապատասխանում է Եվրամիության ստանդարտներին: Խաղալիքները պատրաստվում են ամուր փայտից և ներկված են օրգանիկ ներկերով: Dadari-ն կարողացել է ընդլայնել իր բիզնեսը այն բանից հետո, երբ վերցրել է 25 000 վրացական լարի (մոտ 8000 եվրո) Credo բանկից: Միկրոֆինանսավորումը հնարավոր դարձավ Եվրոպայի կողմից տրամադրված կրեդիտի միջոցով:

 

Խթանելով միկրոձեռներեցներին

Dadari-ի փորձը մեծ օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչպես կարող է միկրոֆինանսավորումը նպաստել ձեռներեցությանը: Եվրոպական միությունը Վրաստանում European Investment բանկի միջոցով համագործակցում է տեղի պարտատերերի հետ, որպեսզի օգնի փոքր բիզնեսներին գտնել այն գումարը, որը նրանց անհրաժեշտ է աճելու համար: Այդ ծրագրի շրջանակներում բանկը արդեն 5 միլիոն դոլար է տրամադրել Վրաստանի Credo բանկին:

«European Investment բանկի այդ մեխանիզմը թիրախավորում է միկրո և փոքր նախաձեռնությունները: Կրեդիտների համակարգը թույլատրում է տրամադրել միջինից մինչև երկարաժամկետ ֆինանսավորում անապահով ձեռներեցներին, – նշում է Credo բանկի ներդնողների հետ հարաբերությունների համակարգող Նանա Թուգուշին»:

«Մեր նախաձեռնությունը վարկի կարիք ուներ, որպեսզի կարողանար ընդլայնել արտադրանքը: Մենք օգտագործել ենք գումարը, որպեսզի թարմացնենք գոյություն ունեցող նախադրյալները, վարձակալենք հավելյալ տարածք և գնենք նյութեր, որոնք անհրաժեշտ են արտադրանքի համար, – ասում է Dadari-ի գլխավոր գործադիր տնօրեն Արշիլ Բոգեջիշվիլին»:

 

Ավելին, քան բիզնես

Հատուկ կարիքավոր մարդկանց համար աշխատանք գտնելը Վրաստանում գրեթե անհնար է: Այս առումով Dadari-ն եզակի է: Այն կարծես լույսի մի շող լինի: Կազմակերպության հիմնադիր Մերաբ Կուչուկիձեն սկսել է փայտե խաղալիքներ պատրաստել Վրաստանում 1990-ական թվականներից: Խաղալիքները բավականին պարզ են և խթանում են ստեղծագործական խաղը, բայց այնքան ճշգրիտ են, որ արթնացնում են իրականության զգացողությունը:

Dadari-ն նվիրաբերում և վաճառում է իր արտադրանքը նաև Գերմանիայով Etsy օնլայն հարթակի միջոցով, բայց նաև մտադրություն կա  զարգացնելու բիզնեսը հաջորդ տարի, երբ ամբողջովին կհամագործակցեն Եվրամիության արտադրանքի ստանդարտների հետ:

«Մենք ծրագրում ենք ընլայնել մեր արտադրանքը, նոր կապեր հաստատել Եվրոպական կազմակերպությունների հետ, առաջարկել ընհանուր ծառայություններ զարգացած բիզնեսներին, որը մեզ հնարավորություն կտա աշխատանքի վերցնել ավելի շատ մարդկանց և ամրացնել սոցիալական տարրը կազմակերպության ներսում»:

Credo բանկը Վրաստանի միկրոֆինանսական շուկայի առաջատար բանկերից է: Այն աշխատեցնում է 65 ծառայողական կենտրոններ և մատակարարում է մոտ 230 000 հաճախորդի ամբողջ երկրում: Բանկը ձգտում է տրամադրել ֆինանսական ծառայություններ միկրո, փոքր և միջին բիզնեսներին՝ նախապատվությունը տալով գյուղական նախաձեռնություններին և բիզնեսներին, որպեսզի ստեղծի եկամտի և աշխատանքի հնարավորություններ:

«Մեր ծրագրի մեկնարկման օրվանից մինչև այսօր մենք արդեն օգնել ենք մոտ 5000 կազմակերպությունների, որոնցից կեսը ղեկավարում են կանայք և 70 տոկոսը ֆերմերներ են, – նշում է Թուգուշին»:

Նա նաև ավելացնում է. «բոլոր հետաքրքրվածները կարող են այցելել երկրի տարբեր մասերում գտնվող մեր ծառայողական կենտրոններ կամ դիտել օնլայն կայքը: Ամենակարևորը նաև այն է, որ մենք տրամադրում ենք խորհրդատվական ծառտայություններ ստարտափների և գյուղացի ձեռներեցների համար»:

Աղբյուրը՝ Euronews

Թարգմանությունը՝ Azat TV

Ամենաթարմ