Հայտնի վրացի երգչուհի Նինո Կատամաձեի երգերը ջնջվել են iTunes, Google Play Music, ինչպես նաև Яндекс Музыки և ВКонтакте երաժշտական հարթակներից: Այս մասին հայտնում է Rumbler-ը:
Նշենք, որ վրացի երգչուհի Նինո Կատամաձեն Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին հայտարարել էր Ռուսաստանում համերգները չեղարկելու մասին, ինչը դրական է ընդունվել վրացի դերասան Վախթանգ Կիկաբիձեի կողմից: