Հրդեհ Ջրաշեն թաղամասում

Ամենադիտվածներ

Photo-2-1

Հուլիսի 4-ին, ժամը 18:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջրաշեն թաղամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գազի կարգավորիչ կայանից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին, մարվել՝ 20:04-ին:

Այրվել են գազի կարգավորիչ կայանից արտահոսած գազը և 5 հա խոտածածկույթ. տուժածներ չկան:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ