Վրաստանի ազգային անվտանգության համար մեծագույն սպառնալիքը Ռուսաստանի «ռազմական ագրեսիան» է: Սա պարզ է դառնում երկրի ազգային դեմոկրատական ինստիտուտի անցկացրած հետազոտությունից։
Ազգային անվտանգության սպառնալիքների մասին այս կարծիքն ունի հարցվածների 31%-ը: 11%-ը որպես հիմնական սպառնալիք է տեսնում Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացիան, 10%-ը`ռուսական քարոզչությունը: Հարցվածների 4%-ն ահաբեկչությունն է համարում ազգային անվտանգության մեծագույն սպառնալիք։
Հարցին՝ ինչը կաջակցի Վրաստանի ազգային անվտանգության ամրապնդմանը, 28% -ի համար անդամակցությունն է ՆԱՏՕ-ին, 11% -ի համար՝ Եվրամիությանը միանալը:
Հարցվածների 11%-ի կարծիքով՝ դա կկարողանա իրականացնել ուժեղ առաջնորդը, որը միաձայն կընդունի բոլոր որոշումները: 6% -ի համար ելքը ժողովրդավարության ամրապնդումն է: 9% -ը կարծում է, որ ազգային անվտանգության ամրապնդման նախադրյալը Վրաստանի պաշտպանունակության բարձրացումն է։