Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 157/2 հասցեի մոտ մայիսի 4-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, վրաերթի է ենթարկվել «Արմենպրես» լրատվական գործակալության բազմամյա խմբագիր, 69-ամյա Հովհաննես Այվազյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում` Այվազյանն ասել է, որ ինքնազգացողությունը լավ է:
«Ծունկս է կոտրվել, առաջիկա օրերին պետք է վիրահատվեմ», – ասել է նա:
Վրաերթը կատարել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Կարեն Սարգսյանը իր վարած Volkswagen մակնիշի 36 CM 687 համարանիշի ավտոմեքենայով:
Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: