fbpx
Հասարակություն

Հրդեհ Ակունք գյուղում

Մայիսի 5-ին, ժամը 07:14-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի 8-րդ փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տան տանիքում այրվում է անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է 07։40-ին։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ