Սեպտեմբերի 29-ին Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների մեծ ծավալի, ինչպես նաև ՌԴ Վերին Լարս անցակետում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի հատվածում առաջացել են բեռնատար մեքենաների կուտակումներ։
- Գավառի ԲԿ-ում կատարված զանգվածային անկարգությունների գործով ևս 2-ի մասով նախաքննությունն ավարտվել է
- Արցախի Ազգային ժողովում ընդունել են Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը
«Կուտակումներից խուսափելու նպատակով բեռնափոխադրողները հնարավորության դեպքում կարող են Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետի փոխարեն բեռնափոխադրումներն իրականացնել Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետով»,- ասված է դեսպանության հաղորդագրությունում:
