Aliq.ge-ի հաղորդմամբ՝ Վրաստանում երեկ տեղի ունեցած 6,2 մագնիտուդով երկրաշարժից (22:25) հետո ցնցումները կրկնվել են 6 անգամ։
Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի վերջնական տվյալներով՝ հետցնցումների ուժգնությունը տատանվել է 3,1-ից 4,5 մագնիտուդի սահմաններում:
Ցնցումները գրանցվել են հետևյալ հաջորդականությամբ.
4,5 բալ, 22:28-ին, Դմանիսի քաղաքից 26 կմ հարավ-արևմուտք՝ Սամեբա գյուղ
3.5 մագնիտուդ, 22:30-ին, Սամցխե-Ջավախեթի
4.1 բալ, 22:35-ին, Դմանիսի քաղաքից 26 կմ հարավ-արևմուտք՝ գյուղ Սամեբա
3,1 բալ, 22:37-ին, Նինոծմինդա քաղաքից 23 կմ արևելք՝ գյուղ Սամեբա
3,1 բալ, 00:14-ին, հայ-վրացական սահմանին
3.5 բալ, 03:35-ին, Նինոծմինդա քաղաքից 23 կմ արևելք՝ գյուղ Սամեբա: