Վրաստանի կառավարության հատուկ stopcov.ge կայքէջի հաղորդմամբ՝ երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 1 576 նոր դեպք, ապաքինվել է 584 մարդ: Մահացել է 29 պացիենտ:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 329 407 դեպք: Այստեղից ապաքինվել է 307 918 մարդ, մահացել`4 426 պացիենտ: Պատվաստվել է 85 286 մարդ: