fbpx
Աշխարհ

Վրաստանում Հայաստանին բարեկամ է համարում հարցվածների 2%-ը

Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը Ռուսաստանին համարում է երկրի գլխավոր թշնամին։ Դրա մասին են վկայում «Կովկասյան բարոմետր 2024» հետազոտության արդյունքները։

Ըստ NGnewsgeorgia-ի՝ Ռուսաստանը Վրաստանի գլխավոր թշնամի է անվանել հարցվածների 69%-ը։ Հարցվածների 4%-ը ԱՄՆ-ին Վրաստանի թշնամի է համարում, իսկ Թուրքիային՝ 2%-ը։

Վրաստանի բարեկամները՝ ըստ հարցման արդյունքների.

ԱՄՆ՝ 24%

Ադրբեջան՝ 8%

Ուկրաինա՝ 7%

Թուրքիա՝ 4%

Գերմանիա՝ 4%

Հայաստան՝ 2%

Ռուսաստան՝ 2%

Ֆրանսիա՝ 2%

Իսրայել՝ 1%

Չինաստան՝ 1%

Հարցվածների ավելի քան մեկ քառորդի (26%) կարծիքով այլ երկրների շարքում Վրաստանն առհասարակ բարեկամներ չունի։

Հարցումն անցկացվել է ապրիլի 16-ից մայիսի 13-ը։ Անձնական հարցման եղանակով վրացերենով, հայերենով և ադրբեջաներենով հարցման է ենթարկվել 1509 անձ։

«Կովկասյան բարոմետրը» Հայաստանում և Վրաստանում Հետազոտական ​​ռեսուրսների կովկասյան կենտրոնի սոցիալ-տնտեսական խնդիրների և քաղաքական վերաբերմունքի ամենամյա հետազոտություն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ