Վրաստանը ջանում է աշնանը խորհրդարանական ընտրություններ անցկացնել․ վարչապետ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը ջանքեր է գործադրում աշնանը խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, չնայած կորոնավիրուսի պահպանվող սպառնալիքին և դրա բացասական ազդեցությանը տնտեսության վրա:

«Այսօր մենք ամբողջությամբ մոբիլիզացված ենք՝ հաղթելու Covid-19-ը, վերականգնելու տնտեսությունը և առաջիկա խորհրդարանական ընտրությունները հանգիստ մթնոլորտում անցկացնելու համար»,- ճեպազրույցի ընթացքում նշել է Գախարիան։

Նրա խոսքերով՝ ընդդիմությունը, իր հերթին, փորձում է օգտագործել երկրի համար ճգնաժամային ժամանակահատվածն իր «նեղ քաղաքական ու անձնական» շահերի համար:

Ամենաթարմ