Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը հայտնում է, որ երկիր այցելած միջազգային ճանապարհորդների թիվը հուլիսին 435 տոկոսով աճել Է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:
Ընդամենը հուլիսին միջազգային ճանապարհորդները կատարել են 259,6 հազար այցելություն, որոնցից 176,3 հազարը եղել են տուրիստական: Միեւնույն ժամանակ տուրիստական այցելությունների թիվը անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել Է 403,7 տոկոսով:
Հիշեցնենք, որ վրաստանում կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված գործում էին խիստ սահմանափակումներ։