Ապրիլի 3-4-ը Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին կմեկնի Վաշինգտոն, որտեղ ԱԳ նախարարների հանդիպմանը զուգահեռ կմասնակցի նաև Հյուսիսատլանդյան դաշինքի հիմնադրման 70-ամյակի միջոցառումներին։
Վրաստանի ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հետ ապրիլի 3-ին կմասնակցի «NATO Engages: The Alliance at 70 Years» միջոցառմանը: Զալկալիանին նաև երկկողմ հանդիպումներ կանցկացնի ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հետ:
Վաշինգտոն այցի շրջանակներում Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև ԱՄՆ-ի օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ: