Վրաստանի բոլոր պատժական հաստատություններում դատապարտյալների, կալանավորների և հաստատությունների աշխատակիցների պատվաստումներ են սկսվել կարմրուկի դեմ: Այդ մասին ասված է երկրի արդարադատության նախարարության Հատուկ պատժական ծառայության հաղորդագրության մեջ:
Վրաստանում կարմրուկի լուրջ համաճարակային բռնկում է դիտվում: Տարեսկզբից գրանցվել է դրանով հիվանդանալու 335 դեպք: Պացիենտների թվում հիմնականում փոքր երեխաներն են և նրանք, ովքեր 15-ից մինչև 40 տարեկան են: Ազատազրկման վայրերում պատվաստումներ կարող են ստանալ բոլոր ցանկացողները, այդ թվում՝ նրանք, ովքեր չեն հիշում, թե մանկության տարիներին հիվանդացել են արդյոք կարմրուկով կամ ստացել են արդյոք պլանային պատվաստում: Այն անցկացվում է Վրաստանի Հիվանդությունների և հանրային առողջության վերահսկողության կենտրոնի աջակցությամբ, հաղորդել է Sputnik-ը: