Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մարտ ամսին, երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին գրում է «Грузия online»-ը։
«Այցը նախատեսված է մարտին, սակայն մանրամասները դեռ հայտնի չեն»,- տեղեկացնում են Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունից։
Սա Զուրաբիշվիլիի՝ նախագահի կարգավիճակով առաջին այցն է Հայաստան։
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով մեկնել էր Ադրբեջան ։