Վրաստանի ՆԳՆ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով

Ամենադիտվածներ

Վրաստանի ՆԳՆ-ից հայտնում են, որ ինքնամեկուսացման կանոնները խախտելու պատճառով Վրաստանում 99 մարդ ենթարկվել է պարտադիր կարանտինի:

Ինքնամեկուսացման կանոնները խախտվել են երկրի 9 շրջաններում: 99 անձանց տեղափոխել են կարանտինային գոտիներ:

«Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են պահպանել Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կանոնները, որոնք առնչվում են հանրության առողջությանը, և հարգել Հանրային առողջապահության ծառայության որոշումները»― այս մասին տեղեկացրել է ՆԳՆ―ն։

Վրաստանի ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները շարունակում են 24 ժամ աշխատել արտակարգ ռեժիմով, և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ ակտիվորեն վերահսկել Վրաստանի տարածքում ինքնամեկուսացված քաղաքացիներին:

Բացի այդ նախարարությունից զգուշացրել և հորդորել են՝ փողոց դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում:

Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

Ամենաթարմ