azad tv
Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան տեղափոխվում է Երևան
ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։ Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։ Երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»։ https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2469031523198626 Կորոնավիրուսի…
Պարետի որոշմամբ 6 ժամով կարգելվի է մի քանի սուպերմարկետների գործունեությունը
Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ մի շարք տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումն 6 ժամով կրգելվի։ Որոշման մեջ ասվում է․ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը…
Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, վիրավորվել է 2 զինծառայող
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը…
Հայաստանն այսուհետ դասվում է անվտանգ ծագման երկրների շարքում․Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն
Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Նիդերլանդների արդարդատության և անվտանգության նախարարության Միգրացիայի հարցերով պետքարտուղարի որոշմամբ Հայաստանն այսուհետ դասվում է անվտանգ ծագման երկրների շարքում։ Նիդերլանդների Արդարդատության և անվտանգության նախարարության Միգրացիայի հարցերով պետքարտուղար Անկի Բրուկերս-Կնոլը Ներկայացուցիչների պալատին մարտի 27-ին հղած նամակով տեղեկացրել է, որ 2018թ. մայիսից ի վեր Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները զգալիորեն նպաստել են…
Իսպանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը ավելացել է
Իսպանիայի առողջապահության նախարարություը հայտնում է, որ անցած օրվա ընթացքում Իսպանիայում նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1720-ի։ Ըստ վերջին տեղեկությունների Իսպանիայում գրանցվել է վիրուսով վարակվելու 28 572 դեպք, 2575 մարդ առողջացել է: Հիշեցնենք, որ մինչ այս նշվում էր 1326 մահացածների մասին: Այսպիսով կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 394-ով: Կորոնավիրուսի տարածման համաշխարհային…
Ռուսաստանը դադարեցնում է ավիահաղորդակցությունը
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Ռուսաստանը մարտի 23-ից բոլոր երկրների հետ դադարեցնում է ավիահաղորդակցությունը: Այս մասին հայտարարել է Росавиация―ն։ Բացառությոամբ միայն Մոսկվայի և մայրաքաղաքների միջև չվերթները։ Բացի այդ բացառություններ են լինելու այլ երկրներից ՌԴ քաղաքացիների տունդարձը կազմակերպելու համար: Հիշեցնենք, որ մարտի 11-ին հայտաարեց նոր կորոնավիուսի տարածումը համաճարակ ամբողջ աշխարհում։ Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք…
Համացանցում մեր երեխաների անվտանգության ապահովումը կարևոր է․Արայիկ Հարությունյան
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Ծնողներին խնդրում եմ անպայման հետևել այս ուղեցույցին: Համացանցում մեր երեխաների անվտանգության ապահովումը կարևոր է»։ Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։
Չեմ կարծում՝ էջմիածնեցի կինը ենթադրել է, որ միջոցառման ժամանակ մեկին կվարակի․Ալեն Սիմոնյան
Մարտի 21-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի այն հարցին՝ ինչ է նշանակում հանցավոր անզգուշություն, պատասխանել է․ «Էջմիածնի դեպքը ամենավառ օրինակն է հանցավոր անզգուշության»: Նա նշել է, որ պետք է հաշվի առնեն, օրնեքն ունենում է նաև կանխարգելիչ ֆունկցիա։ Ալեն Սիմոնյանը հավելել է․ «Կինը ենթադրել է, որ ինքն իրեն…
Չինական խոշոր ընկերությունները կրկին բացվել են․ԱՄհ
Արժույթի միջազգային հիմնադրամի Չինաստանի ներկայացուցիչները հայտարարել են, որ կրկին բացվել են չինական խոշոր ընկերությունները։ Աշխատակիցներից շատերը վերադարձել են իրենց աշխատանքին։ ԱՄՀ ներկայացուցիչները հավելել են, որ կորոնավիրուսի դեպքերը կարող են նորից թարմանալ՝ կապված միջազգային ուղևոֆիրությունների հետ: «Այլ երկրներում բռնկումն ու ֆինանսական շուկայի տատանումները կարող են սպառողներին և ընկերություններին ստիպել խուսափել չինական ապրանքներից»,― նշել են ներկայացուցիչները։ Արժույթի…
Ռումինիայի քաղաքացիներին ազատազրկում է սպառնում կարանտինի կանոններին չհետևելու դեպքում
Ռումինիայի կառավարությունը նախօրեին որոշում է կայացրել, որ մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների խախտումների դեպքում, որոնք կարող են մահվան հանգեցնել։ Երիկրի վարչապետ Լյուդովիկ Օրբանը հայտարարել է․«Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի անպատասխանատու մարդիկ ազատորեն շրջեն և վարակեն ուրիշներին»։ Ռումինիայի քաղաքացիներին մինչև երեք տարվա ազատազրկում է սպառնում, եթե նրանք չհետևեն կարանտինին և…
Ռուսաստանը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման աշխատանքները
Պատվաստանյութի նախատիպերը մշակել է «Վեկտոր» ընկերությունը, որոնք ունեն տեխնոլոգիական 6 հիմք: Այս պատվաստանյութի արդյունավետությունը կորոշվի նրանով, թե ինչ կերպ դրան կարձագանքի մարդու իմունային համակարգը: Փորձարկման ժամանակ մասնագետները կորոշեն, թե որն է առավել արդյունավետ չափը և կհստակեցնեն պատվաստման սխեման: Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների…
Աշխարհը շատ մեծ գին է վճարում այն բանի համար, ինչ արել են չինացիները․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է․ «Աշխարհը շատ մեծ գին է վճրում այն բանի համար, ինչ արել են չինացիները»։ Թրամփը հավելել է, որ չինացի պաշտոնատար անձինք կորոնավիրուսի բռնկման մասին ոչ լիարժեք տեղեկատվություն են ներկայացրել այն բանից հետո, երբ վարակը սկսվել է։ «Շատ ավելի լավ կլիներ, եթե մենք այդ մասին մի քանի ամիս առաջ իմանայինք»,- ասել…
Facebook-ը հեռավար աշխատանք կատարող աշխատակիցներին լրացուցիչ 1000-ական դոլար կվճարի
Facebook սոցիալական կայքի հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ լրացուցիչ հազար դոլար կփոխանցի Facebook-ի այն աշխատակիցներին, ովքեր ստիպված են հեռավար աշխատել տնից կորոնավիրուսի պատճառով։ Ստացվում է, որ ընկերության առնվազն 45 հազար աշխատակիցները պետք է ստանան լրացուցիչ հազար դոլար: Հիշեցնենք, որ ընկերությունն իր բոլոր աշխատակիցներին առաջարկել է աշխատել տնից։ Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական…
«Միասին հաղթենք վիրուսին» նոր նախագիծ Արմենիա TV-իի կողմից
fdԱրմենիա TV-ին սկսել է նոր սոցիալական նախագիծ «Միասին հաղթենք վիրուսին» կարգաոսով։ Ներկայացվել է հոլովակ, որը վիդեո-ուղեցույց է կորոնովիրուսից խուսափելու համար։ Հոլովակում հեռուստաընկերության հայտնի հաղորդավարները, դերասանները հորդորում են պահպանել այն պարզ կաննոնները, որոնք կօգնեն պայքարել վարակի դեմ։ Թե ինչ պետք է իմանալ այս վիրուսից խուսափելու համար ներկայացնում են Վարդան Սարգսյանը, Նազենի Հովհաննիսյանը, Նարինե Սուլթանյանը, Դիանա Գրիգորյանը,…














