Վրաստանի պատրիարքարանը կոչ է արել իշխանություններին թույլ չտալ Թբիլիսիում գեյ շքերթի անցկացումը: Այս մասին հաղորդում է Գրուզիա-օնլայն-ը:
Միևնույն ժամանակ պատրիարքարանը պարզաբանում է, որ չի հանդուրժում ցանկացած բռնությունը: «Հայտնի է դարձել, որ հունիսի 18-23-ը Թբիլիսիում ցանկանում են անցկացնել Անդրկովկասում առաջին գեյ-շքերթը. մեզ համար դա անընդունելի է:
ԼԳԲՏ անձանց կենսակերպը սոդոմյան մեղք է և հակասում է ինչպես քրիստոնեական հավատքին և ուսմունքին, այնպես էր բարոյական արժեքներին ընդհանուր առմամբ:
Ցավոք, որոշ ԼԳԲՏ անձինք և նրանց կողմնակիցները օտարերկրյա երկրներին ներկայացնում են տեղեկություններ, ասես նրանք չափազանց ճնշված են և ենթարկվում են հետապնդումների Վրաստանում, և այդ լույսի ներքո ստանում են լուրջ ֆինանսավորում: Նրանք ցանկանում են ցույց տալ իրենց ակտիվությունը խտրականության դեմ պայքարում, սակայն իրականում քարոզում են սեփական կենսակերպն ու մտադիր են պաշտոնապես օրինականացնել այն:
Երբ փոքր խումբը փորձում է պարտադրել իր դիրքորոշումն ամբողջ հասարակությանը, ինքնին բախվում է կտրուկ հակադարձ արձագանքի հետ, քանի որ դա նպատակաուղղված գործողություն է մեծամասնության արժանապատվության նկատմամբ վիրավորանք, բռնություն նրանց ընտրության հանդեպ, որը հրահրում է անկարգություններ և դիմադրություն:
Մենք դեմ ենք բռնությանը և նաև խնդրում ենք Վրաստանում տարբեր երկրների դեսպանատներին, միջազգային կազմակերպություններին, Ազգային պաշտպանին և այլ ինստիտուտներին զգուշորեն վերաբերվել վրաց ժողովրդի համար այդ շատ կարևոր և զգայուն հարցին և չխրախուսել երկրում այդօրինակ գործողությունները՝ այդկերպ նպաստելով քաղաքացիական խաղաղության պահպանմանն ու մեր բնակչության հանդեպ հարգանքի դրսևորմանը»,-ասվել է հայտարարության մեջ:

