Վրաստանի վարչապետը ընդդիմությանը մեղադրել է երկրի իրավիճակի ապակայունացման մեջ

Ամենադիտվածներ

Անպատասխանատու քաղաքական գործիչները հաշվի չեն առնում այն, որ Վրաստանում իրադրության ապակայունացումն անդրադառնում է տնտեսության և ամբողջ երկրի զարգացման վրա։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։

Թբիլիսիում բողոքի ալիքը սկսվել է նոյեմբերի 14-ից, երբ խորհրդարանը ձախողեց 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում խառը համակարգից համամասնականի անցնելու սահմանադրական ուղղումների ընդունումը: Պարբերաբար բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանության միջև: Նոյեմբերի 19-ին բանը հասել է նրան, որ խորհրդարանի մուտքերն արգելափակող բողոքողներին հարկ է եղել հետ մղել հատուկ նշանակության ուժերով:

«Անպատասխանատու քաղաքական գործիչները հաշվի չեն առնում այսօրվա դրությամբ մեր քաղաքացիների, մեր երկրի զարգացման համար ամենակարևոր չափումը՝ տնտեսական զարգացումը, տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը: Մենք՝ որպես պատասխանատու ուժ և Վրաստանի կառավարություն, պետք է որոշակի քայլեր անենք, որ համարժեք պատասխան տրվի այդօրինակ մարտահրավերներին»,-ասել է Գախարիան:

Հանրահավաքի մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում՝ համամասնական համակարգով:

Ամենաթարմ