Վրաստանի խորհրդարանի դիմաց ընդդիմությունը կրկին բողոքի ակցիա է անցկացնում

Վրաստանի խորհրդարանի դիմաց ընդդիմությունը կրկին բողոքի ակցիա է անցկացնում։

Այս անգամ այն կապված է Վրաստանի պաշտպանության նոր օրենսգրքի հետ, որի վերաբերյալ խորհրդարանը լսումներ է անցկացնում:

Նոր օրենսգրքով ենթադրվում էր, որ 2025 թվականից զորակոչը կարող է պարտադիր դառնալ ուսանողների համար։ Այժմ ՊՆ-ում հայտարարել են, որ զորակոչը կվերաբերի ուսանողներին միայն կամավոր հիմունքներով, և նրանք կկարողանան իրենց համար ընդունելի պայմաններ ընտրել երեք տարբերակից:

Ցուցարարները զինվորական ծառայությունն անվանել են հնացած, անարդյունավետ և ֆինանսապես ծախսատար։

Ամենաթարմ