Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուի խոսնակ Աննա Մելքաձեն հրապարակել է նոյեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները. հայտնում է Спутник- Грузия-ն:
Այսպես` «Վրացական երազանք» իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է ձայների 59,52%-ը: «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից առաջադրված Գրիգոր Վաշաձեի օգտին է քվեարկել ընտրողների 40,48%-ը:
Վաշաձեն չի ընդունում ընտրությունների արդյունքները և պատրաստվում է իր կողմնակիցների հետ ակցիա իրականացնել Զուրաբիշվիլիի երդման արարողության օրը` դեկտեմբերի 16-ին: