Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 1071 նոր դեպք, ապաքինվել են ևս 680-ը։
Այս մասին տեղեկանում ենք Stopcov.ge կառավարական հատուկ կայքից։
Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է COVID-19-ի 336840 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 317069-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 4602 պացիենտներ, որոնցից 33-ը՝ նախորդ օրվա ընթացքում։

